Սեքսուալ հրապուրանք


20:15 , 2 դեկտեմբեր, 2015

Ladynews.am-ը գրում է.

Հավանաբար շատերն են մտածել, թե ինչ՞ու է մեզ սեքսուալ առումով գերում այս կամ այն մարդը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ արտաքինը միշտ չէ, որ ամենակարևոր դերն է խաղում։

Սեքսուալ հրապուրանքը կարող է ի հայտ գալ ինքնըստինքյան, նույնիսկ՝ ամենաանծանոթ մարդու նկատմամբ։ Մենք պարզապես տեսնում ենք տղամարդուն (կնոջը) և հասկանում, որ կցանկանայինք նրա հետ սեռական հարաբերություն ունենալ։

Այդ ցանկությունը ի հայտ է գալիս ակնթարթորեն, և այդ մասին ակնհայտորեն մեզ գիտակցությունը չէ, որ հուշում է։ Բնականաբար, ծանոթ մարդկանց հանդեպ մենք ավելի հաճախ ենք սեռական հակվածություն զգում։ Եվ ամենաբարդը քո մեջ այդ հրապուրանքը հաղթահարելն է։ Աշխատել այն անջատել և գլխով մտածել։

Համարվում է, որ կանանց մոտ սեքսուալ կապվածությունը շատ ավելի ուժգին է, քան ուժեղ սեռի ներկայացուցիչներինը։ Տղամարդու հանդեպ ուժգին ձգտման պարագայում շատ կանայք պարզապես խելքահան են լինում։ Այդ պարագայում լարվածությունը հանելուն և գրգռվածությունը չեզոքացնելուն կօգնի սառը ցնցուղը։ Կանացի բնական ձգտումը, որը կապված է հորմոնների խաղից, երբեմն ավելի ուժգին է, քան աֆրոդիզակը, որը ստեղծվել է գեղեցիկ սեռի սեքսուալ ցանկություններն ուժեղացնելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ