Սելիմի լեռնանցքն սաստիկ բքի պատճառով փակ է


21:31 , 18 դեկտեմբեր, 2012

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 18-ին` ժամը 18.00-ի դրությամբ, hանրապետության որոշ շրջաններում՝ Արթիկում, Աշոցքում,  Սեւանում, Վանաձորում, Ստեփանավանում,  Նոյեմբերյանում, Ալավերդիում, ձյուն է տեղում: 
Անընդմեջ տեղացող ձյան պատճառով Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը դժվարանցանելի է ծանրաքաշ մեքենաների համար: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկու կողմից փակ է Սելիմի լեռնանցքը: 
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները, բացի Սելիմի լեռնանցքից, բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: