Մարզերից դեպի մայրաքաղաք տրանսպորտի տեղաշարժն իբր խոչընդոտելու դեպքերի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը


17:57 , 2 դեկտեմբեր, 2015
Զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես և Ազատության հրապարակում ոմանք կրկին լուրեր են տարածում մարզերից մայրաքաղաք տանող ճանապարհներին տրանսպորտի տեղաշարժն իբր խոչընդոտելու դեպքերի մասին: Կրկին հայտարարում ենք, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարություններ տարածողներին հորդորում ենք լինել կոնկրետ և խոսել բացառապես փաստերով, հակառակ դեպքում այսպիսի մարտավարությունը կդիտվի որպես բացահայտ ապատեղեկատվություն և մեր քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցելու փորձ: