Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կտեղակայվի լուսացույց, և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ


17:22 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով՝ հապաղումներից, հնարավոր խցանումներից և վթարային իրավիճակներից խուսափելու համար, 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ խաչմերուկում կտեղակայվի լուսացուցային օբյեկտ և այն կդառնա կարգավորվող խաչմերուկ:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։