16:42 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 22-րդ խորհրդին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 3-4-ը կայցելի Բելգրադ։
Նախարարական խորհրդի լիագումար նիստին նախատեսված է արտգործնախարար Նալբանդյանի ելույթը։
Բելգրադում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի մի շարք այլ հանդիպումներ։