21:15 , 2 դեկտեմբեր, 2015
Չնայած Ռուսաստանի զգալի դիմադրությանը` ՆԱՏՕ-ն Չեռնոգորիային հրավիրել է միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին: ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները համապատասխան որոշումն ընդունել են դեկտեմբերի 2-ին Բրյուսելում անցկացված հանդիպման ընթացքում: Այս մասին
Deutsche Welle-ի փոխանցմամբ` հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր գարտուղարը հայտարարել է, որ Բոսնիա և Հերցոգովինան, Վրաստանն ու Մակեդոնիան ավելի շատ շանսեր ունեն դաշինքին միանալու համար:
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի հրավերը, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի շարունակվող էքսպանսիան դեպի արևելք չի կարող չհանգեցնել արևելքում պատասխան գործողությունների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ