16:17 , 2 դեկտեմբեր, 2015

ubr.ua-ն ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնք հաջողության են հասել աշխատանքից հեռացվելուց հետո:
Սթիվ Ջոբս, Apple-ի հիմանդիր
Սթիվ Ջոբսին 30 տարեկանում հեռացրել են սեփական ընկերությունից: 2005 թ. Սթենֆորդում հայտնի խոսքի ժամանակ Ջոբսն ասել է. «Ինձ հեռացրին, և ամբողջ աշխարհն իմացավ այդ մասին: Ամենը, ինչ իմաստ էր տալիս իմ հասուն կյանքին, անհետացել է, և դա սարսափելի էր»: Ավելի ուշ նա վերադարձել է Apple՝ իր հետ բերելով iPod-ի, iPhone-ի և iPad-ի ինովացիոն գաղափարները:
Ուոլթ Դիսնեյ, Դիսնեյ ստուդիայի հիմնադիր
1919 թ. Դիսնեյին հեռացրել են անիմատորի իր առաջին աշխատանքից Kansas City Star թերթում, քանի որ հրատարակիչը համարում էր, որ Դիսնեյին «չեն բավարարում երևակայությունն ու լավ գաղափարները»: Իր եղբոր հետ Դիսնեյը տեղափոխվել է Կալիֆոռնիա և հիմնել է Disney Brothers’ Studio-ն՝ ստեղծելով Միկկի Մաուսին և Դիսնեյլենդը:
Կոլոնել Հարլանդ Սանդերս, KFC-ի հիմնադիր
Սանդերսը ավտոմեքենայի անվադողեր է վաճառել 1920-ականների սկզբին և դարձել է առաջատար վաճառող Կենտուկիում: Սակայն նրան հեռացրել են, քանի որ չեն կարողացել դիմանալ նրա վատ բնավորությանը: Դրանից հետո նրան հեռացրել են 12 այլ աշխատանքներից՝ նախքան նա կբացեր իր առաջին ռեստորանը:
Ջոան Ռոուլինգ, «Հարի Փոթերի» հեղինակը
Ռոուլինգը որպես քարտուղարուհի աշխատել է Միջազգային համաներման լոնդոնյան գրասենյակում, բայց միաժամանակ երազել է գրող դառնալ:
Նա գաղտնի պատմություններ է գրել իր աշխատանքային համակարգչով և իրեն Հարի Փոթեր անունով հրաշագործ է պատկերացրել: Ի վերջո, նրա գործատուն չի դիմացել և ազատել է նրան:
Օփրա Ուինֆրի, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Օփրա Ուինֆրին հեռացվել է Բալթիմորում լուրերի երեկոյան թողարկումից, քանի որ նա չափազանց հուզառատ է ապրել յուրաքանչյուր նորությունը: Ավելի ուշ Ուինֆրին սկսել է վարել սեփական «Օփրա Ուինֆրիի շոուն» շոուն: Ներկայումս հաղորդավարուհին Forbes-ի վարկանիշերով գնահատվում է 3 մլն դոլար:
Մադոննա, երգչուհի
Երբ երգչուհին թողել է քոլեջն ու մեկնել Նյու Յորք: Փառքի որոնումներում ճանապարհի սկիզբը բոլորովին հեշտ չի եղել: Սկզբում Մադոննան գնացել է Թայմս Սքվերում որպես փքաբլիթների վաճառողուհի աշխատելու, բայց ոչ մի օր չի մնացել: Երբ նա ժելեն թափել է հաճախորդի վրա, նրան շուտ հեռացրել են: Մադոննան արագ սննդի մի քանի հաստատություններում աշխատել է որպես մատուցողուհի և վաճառողուհի, մինչև որ 1979 թ. հրավիրել են երգելու քաղաքային պանկ-ռոք խմբում: