Մոսկվան պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացմանը. Լավրով


15:42 , 2 դեկտեմբեր, 2015
image23072670_32f7193b0a44e1b50e17ca5e6b876c71Մոսկվան պատրաստ է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անցկացմանը, Ռուսաստանի մոտ դաշինքին ուղղված բազմաթիվ հարցեր են կուտակվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Եթե հիմա պարոն Սթոլթենբերգին թույլատրել են դրսևորել նման նախաձեռնություն, ապա կհավաքվենք, կտեսնենք, կլսենք, թե ինչ են ուզում ՆԱՏՕ-ի գործընկերները մեզ ասել,- նշել է Լավրովը:- Մեզ մոտ շատ-շատ հարցեր են կուտակվել ՆԱՏՕ-ի հանդեպ, այդ թվում առ այն, թե ինչպես են խախտվում պայմանավորվածությունները, որոնք առկա են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակում»։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափում աշխատանքից, ինչպես նաև այլ ձևաչափերից։