Երեկվա ձևական խուզարկությունները նպատակ ունեին մեր ժողովրդին վախեցնելու. Ժիրայր Սեֆիլյան


14:45 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ազատության հրապարակում Նոր Հայաստան շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանին հարց տրվեց, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ նախօրեին Ազատության հրապարակ մտնող մարդկանց պայուսակները ստուգվում էին ոստիկանների կողմից, նաև՝ ինչպիսի՞ն է իր գնահատականը Նորք Մարաշում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

«Եթե նորմալ պետությունում ապրեինք, այդ երևույթը բնական կհամարեի՝ կանխարգելելու տարաբնույթ փորձանքներ: Սակայն եթե ստուգումն արվում է գլխավոր կազմակերպիչների նկատմամբ, դա արդեն ծիծաղելի է, դա քաղաքական հալածանք է: Երեկվա ձևական խուզարկությունները նպատակ ունեին մեր ժողովրդին վախեցնելու, ուրիշ ոչինչ»,-պատասխանեց Ժիրայր Սեֆիլյանը: