Դիարբեքիրի Սուր գավառում արգելվում է փողոց դուրս գալ


12:50 , 2 դեկտեմբեր, 2015
828005Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ օրեր առաջ սպանվել էր թուրք իրավաբան Թահիր Էլչին, տեղական իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են սահմանել: «Հաբերլեր»-ի փոխանցմամբ՝ նման որոշումը բացատրվում է Սուրում ահաբեկչության վտանգի առկայությամբ:
Փողոց դուրս գալու արգելքը հայտարարվել է հենց այն օրը, երբ նախատեսվում էր Սուրում հիշատակի արարողություն անցկացնել՝ ի հիշատակ հայտնի փաստաբանի։
Գավառում լրագրողների մոտ հայտարարություն անող Դիարբեքիրի փաստաբանների միության ղեկավար Թահիր Էլչին նոյեմբերի 28-ին զոհվել էր այդ տարածքում հնչած կրակոցներից։
Ոստիկանությունը դեռևս աշխատանքներ է տանում՝ պարզելու սպանությունն իրականացնողների ինքնությունը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը նախօրեին հայտարարել էր, որ կրակոցն արձակվել է ոստիկանության զենքից: