12:12 , 2 դեկտեմբեր, 2015
«Այո և Ոչ» ռեալիթի շոուի վերջին օրն է: Հարավային թևի մասնակիցներն այսօր հյուրընկալվել են Կոտայքի մարզկենտրոն Աբովյանում:
Դաշնակցական գործիչ, «Այո»-ի կողմնակից Արծվիկ Մինասյանը հավաքվածներին ասաց, թե ինչու է ՀՅԴ-ն կարևորում Սահմանադրական փոփոխությունների իրականացումը:
«Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, հիմնական փաստաթուղթ կարևոր է պետության և քաղաքացու հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից: Եթե այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է թերություններ, ոչ լիարժեք լուծումներ կամ պայմանավորում է որոշակի գործողությունների իրականացում այս կամ այն իշխանության ցանկությունից, ապա այն լիարժեք լինել չի կարող: Ցանկացած պահի կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իշխանությունը չցանկանա այս կամ այն քայլն անել»,-ասաց նա:
Հաջորդ գործոնը, որի համար նա կարևորում է փոփոխությունները, գործող Սահմանադրության կողմից՝ քաղաքացիների տնտեսական, մշակութային, քաղաքական ու այլ իրավունքների իրացման համար մեխանիզմներ չտրամադրելն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ