11:44 , 2 դեկտեմբեր, 2015
Տարբեր երկրների ղեկավարները տարիներ շարունակ շողոքորթում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ փորձելով նրան իրենց կողմը գրավել: Նրանք այնքան փառաբանեցին Թուրքիայի նախագահին, որ շռայլ գովեստները խելքահան արեցին նրան: Իբրև նեոօսմանյան կայսրության ինքնակոչ Մեծ սուլթան, Էրդողանն սկսեց միջամտել հարևան երկրների ներքին գործերին և բանտարկել իր երկրի քաղաքացիներին, որոնք համարձակվում էին հայտարարել, որ սուլթանը մերկ է...
Առաջին ղեկավարը, որ խաբվեց Էրդողանի կողմից՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն էր, որի անխոհեմ մեղրամիսը Թուրքիայի հետ վերածվեց անվերջ մղձավանջի՝ կործանելով նրա երկիրը: Հաջորդ պետության ղեկավարը, որը Թուրքիայի բռնակալի հետ նույն ճանապարհով չգնաց՝ Եգիպտոսի նախագահ Ալ-Սիսին էր: Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուն դեռևս լիարժեք չի յուրացրել իր դասը՝ Թուրքիայի հետ վարելով շփոթության մեջ գցող սիրո և ատելության հարաբերություններ: Էրդողանին գրեթե հաջողվեց մոլորեցնել նաև Հայաստանի ղեկավարներին Հայ-թուրքական խաբուսիկ արձանագրություններով: Ճակատագրի հեգնանքով, Հայաստանի շահերը պաշտպանեց ոչ այլ ոք, քան Էրդողանի կրտսեր գործընկերը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն իր համառ շահադիտական առարկություններով տապալեց գործարքը:
Վլադիմիր Պուտինը ամենավերջին ղեկավարն էր, որ բացահայտեց Էրդողանի դիվային բնույթը՝ ռազմական ինքնաթիռն ու երկու ռուս օդաչուներին կորցնելուց հետո, որոնք հարձակման ենթարկվեցին թուրքերի կողմից Թուրքիայի օդային տարածքը 17 վայրկյանով հատելու պատրվակով...
Այս ողբերգական միջադեպից անմիջապես հետո, Ռուսաստանի կառավարությունը մի շարք հակադարձ միջոցներ ձեռնարկեց, որոնք կարող են կործանարար ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա.
- Արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը: Առևտրի ծավալը երկրների միջև վիթխարի է. այն կազմում է տարեկան 33 մլրդ դոլար, ուստի Ռուսաստանը Թուրքիայի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է:
- Արգելվեց թուրք գործարարների մուտքը Ռուսաստան: Անցյալ շաբաթ նրանցից վաթսունին Մոսկվա ժամանելուն պես ձերբակալեցին և հետ ուղարկեցին Թուրքիա:
- Դադարեցվեց առանց վիզայի Թուրքիայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան 2016 թ. հունվարի 1-ից:
- Արգելվեց նոր թուրք աշխատողների վարձումը (ներկայումս 200 հազ թուրքեր իրենց ընտանիքներով ապրում են Ռուսաստանում) և չեղյալ համարվեցին բազմամիլիարդանոց շինարարական պայմանագրերը թուրքական ընկերությունների հետ:
- Հրահանգվեց ռուսական ճամփորդական գործակալություններին զբոսաշրջիկներ չուղարկել Թուրքիա՝ այդ երկրին զրկելով միլիարդավոր դոլարների եկամուտից: Քանի որ միայն անցյալ տարի 4.5 մլն ռուս է այցելել Թուրքիա, ուստի Ռուսաստանը երկրորդ խոշորագույն աղբյուրն է օտարերկրյա զբոսաշրջիկների թվով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ