Ինչպես պատրաստել ձմեռային էներգետիկ ըմպելիքներ


11:12 , 2 դեկտեմբեր, 2015
cropped-kuhano-vinu-protiv-prehladeJoinfo.ua-ն ներկայացնում է կծու կոկտեյլների մի քանի բաղադրատոմսեր, որոնց հիմնական բաղադրիչը կոճապղպեղն է՝ հայտնի էներգիա հաղորդող իր հատկություններով:
1. Քերել կոճապղպեղի արմատը (3-4 սմ), դրա վրա լցնել 200 մլ եռման ջուր, թողնել 20-30 րոպե: Ըստ համի ավելացնել մի քիչ մեղր և թարմ կիտրոնի հյութ:
2. Բլենդերով մանրացնել 3 գազար, նեխուրի 5 ցողուն, 2 խնձոր, ապա ավելացնել 2 թեյի գդալ մեղր, 1 ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ, 0.5 թեյի գդալ դարչին:
3. Պատրաստել հյութ 3 գազարից, 2 նարնջից և գրեյպֆրուտի կեսից: Ավելացնել 20-30 գրամ քերած կոճապղպեղ և ստացվածը խառնել բլենդերով: