Նախորդ գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց


11:02 , 2 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
 
Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում  հավատարիմ են  մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: