«Ժամանակ». Վերջին անգամ քննարկվեց և հաստատվեց Վերահսկիչ պալատի տարեկան ծրագիրը


09:00 , 2 դեկտեմբեր, 2015
«Երեկ խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը վերջին անգամ քննարկեց և հաստատեց Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագիրը։ Վերջին, որովհետև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքի դեպքում նախատեսվում է, որ Վերահսկիչ պալատի փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատ, որը կլինի ավելի անկախ կառույց։
Այնքանով անկախ, որ այդ մարմնի գործունեության ծրագրերը ենթակա չեն լինի Աժ հաստատմանը։ Ծրագիրը ներկայացրեց ՎՊ նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, ով էլ հենց կդառնա ստեղծվելիք Հաշվեքննիչ պալատի նախագահը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։