Փինքը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան


06:10 , 2 դեկտեմբեր, 2015
96236677_68aecfb13b1f70f188837ee8ff90ca28_pinkՓինքը որոշել է իր ներդրումն ունենալ անարդարության և երեխաների հետ կապված խնդիրների դեմ պայքարում: Երկուշաբթի օրը երգչուհին դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ միջազգային կազմակերպության բարի կամքի դեսպան, հաղորդում է Popcornnews-ը:
Նա անմիջական մասնակցություն կունենա ընչազուրկ երկրների երեխաների օգնության միջոցառումներում:
«Ինձ հանձնարարված է հետևել այն բանին, թե ինչպես են մայերերին սովորեցնում երեխաներին կերակրելու հիմունքները: Ճիշտ սննդակարգի դեպքում երեխաների ինքանզգացողության և առողջության բարելավումը նկատվում է արդեն մեկ շաբաթում: Վիտամիններով հարուստ սնունդը նրանց բառացիորեն կյանքի է վերադարձնում»,- ասել է Փինքը: