05:49 , 2 դեկտեմբեր, 2015
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկերոջը զգուշացրել է չմիջամտել Սիրիայի քաղաքացիական պատերազմին` մատնանշելով, որ Վլադիմիր Պուտինը քաջատեղյակ է, թե ինչ դժվարությունների կարող է իր երկիրը բախվել` արյունոտ հակամարտությանը մաս դառնալով:
«Կարծում եմ պարոն Պուտինը հասկանում է … Աֆղանստանից հիշողությունները դեռ թարմ են, որ իր համար քաղաքացիական հակամարտությանը ներգրավելն այն արդյունքը չի տա, որն ինքն է փնտրում», - CNN-ի հաղորդմամբ` ԱՄՆ առաջնորդը նման հայտարարությամբ հանդես է եկել փարիզյան մամլո ասուլիսում:
Օբաման ընդգծել է, որ համաձայն է Պուտինի հետ Սիրիայի հակամարտությանը քաղաքական լուծում տալու անհրաժեշտության հարցում, սակայն իրենց միջև տարաձայնություններ են մնում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի վերաբերյալ:
ԱՄՆ-ի ղեկավարության կարծիքով՝ Ասադը պետք է հեռանա իշխանությունից՝ իշխանափոխության շրջանակներում: