Հյուսիսային Կորեայի առավելություններից ևս մեկը


02:31 , 2 դեկտեմբեր, 2015
Այդ երկրում շատ բաներ կան, որոնց մասին երազում է հայ հասարակությունը՝ ուժեղ, վճռական և մարտականորեն տրամադրված առաջնորդ, որը դիմագրավում է բոլոր արտաքին մարտահրավերներին... Սոցիալական արդարություն՝ բոլորը հավասար են, չկան ժողովրդի արյունը ծծող օլիգարխներ... Միասնականություն, որն, ինչպես հայտնի է, մեր ազգի փրկության միակ գրավականն է... Հստակ գաղափարախոսություն, որի բացակայությունն, ինչպես հայտնի է, մեր բոլոր դժբախտությունների պատճառն է... Եվ վերջապես այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարեցին՝ երկրում չի գրանցվել ՁԻԱՀ-ի և ոչ մի դեպք...