ՌԴ կառավարությունը հրապարակել է արգելվող թուրքական մթերքների ցանկը


00:11 , 2 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ՌԴ կառավարությունը հրապարակել է  թուրքական  ապրանքների ցուցակը, որոնք այժմ արգելվում է ներմուծել Ռուսաստան:
Ինչպես հաղորդում է Meduza-ն` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն ստորագրել է Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական պատժամիջոցների  կիրառման մասին  որոշում: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ 2016-ի հունվարի 1-ից արգելքվում է  ՌԴ ներմուծել հավի և հնդկահավի սառեցրած միս, մի շարք բանջարեղեն ու միրգ, ինչպես նաև աղ և մեխակ:
Տվյալ որոշումն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվանից և գործելու է մինչև հրամանագրում մատնանշված հատուկ տնտեսական և այլ պատժամիջոցների վերացումը:
Թուրքիայի դեմ պատժամիջոց սահմանելու հրամանագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոյեմբերի 28-ին: Պատժամիջոցները ներառում են ազատ վիզային ռեժիմի վերացումը երկրների միջև, դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի արգելքը, թուրք քաղաքացիներին աշխատանքի ընդունելն ու այլ միջոցներ: