23:31 , 1 դեկտեմբեր, 2015
Փարիզյան Casa Nostra պիցերիայի սեփականատերը, որտեղ նոյեմբերի 13-ին ահաբեկիչը կրակ էր բացել, 50 000 եվրոյով վաճառել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունները բրիտանական պարբերականին:
Նոյեմբերի 19-ին բրիտանական Daily Mail պարբերականը լուսանկարներ էր հրապարակել տեսախցիկների ֆիքսած կադրերից` չմեկնաբանելով, թե որտեղից էին լրագրողների մոտ հայտնվել այդ բացառիկ կադրերը:
Ֆրանսիական Le Petit Journal հեռուստահաղորդման հերթական թողարկման ժամանակ տեղեկություն է հնչել, որ Daily Mail տեսագրությունները գնել են պիցերիայի սեփականատիրոջից հարձակումից օրեր անց:
Ինչպես գրում է Le Figaro-ն` հրապարակելուց հետո բրիտանացի լրագրողները ոչնչացրել են տեղեկատվության կրիչները` նյութի բացառիկությունն ապահովելու համար: