Հակառակորդի կրակոցից մեքենա է այրվել


22:39 , 1 դեկտեմբեր, 2015
sahmanՏավուշի մարզում հակառակորդի կրակոցներից նոյեմբերի 30-ին քաղաքացիական մեքենա է այրվել:
Դեպքը տեղի է ունեցել Պառավաքար գյուղի մոտ, հակառակորդի կրակոցներից մի քանիսը դիպել են ավտոմեքենային, ինչի հետեւանքով  այն այրվել է: Վարորդին, բարեբախտաբար, ոչինչ չի պատահել: