19:32 , 1 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում ռուս-թուրքական հարաբերությունների այս լարվածությունն աննախադեպ համարեց միջազգային և տարածաշրջանային քաղաքականության համար:
«Թեև շատ դժվար է հեռուն գնացող կանխատեսումներ անել, սակայն ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերությունների այս լարվածությունը բավականին երկար կշարունակվի: Բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ այս լարվածության դեպքում մենք անպայման կունենանք ասենք ուղղակի ռազմական բախում Թուրքիայի և Ռուսաստանի միջև՝ եթե մի կողմ դնենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Սիրիայում»,-ասաց նա:
Նա գտնում է, որ Սիրիայում պրոռուսական և պրոթուրքական հատվածների առճակատումը բավականին լուրջ կարող է արտահայտվել:
«Արդեն իսկ խոսք է գնում, որ Ռուսաստանը կազմակերպելու է երկրորդ ռազմաօդային բազան Սիրիայի տարածքում և կարծում եմ, որ կավելանան նաև ցամաքային ստորաբաժանումները, ինչը չեմ կարծում, որ Թուրքիային դուր կգա: Սակայն արդյո՞ք մենք կունենանք ուղղակի ռազմական բախում, թե ոչ, այս պահին դժվար է ասել և դրանից ելնելով՝ դժվար է կանխատեսել՝ կանդրադառնա՞ ուղղակի Հայաստանի վրա, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե որոշ ժամանակ դրական զարգացում ռուս-թուրքական հարաբերություններում չի լինի: