Սոֆիայի օդանավակայանը մասնակի տարհանվել է պայթուցիկ սարքի պատճառով


19:19 , 1 դեկտեմբեր, 2015

Սոֆիայի օդանավակայանը մասնակի տարհանվել է պայթուցիկ սարքի պատճառով168.am-ը գրում է.

Բուլղարիայի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի ադմինիստրացիան հայտնել է առաջին տերմինալի մոտ կայանված ավտոմեքենայում պայթուցիկ սարքի հայտնաբերման մասին:

Reuters-ը, հղում կատարելով Սոֆիայի օդանավակայանի մամլո քարտուղար Դանիելա Վելևային, հայտնում է, որ ոստիկանությունը փորձում է պայթուցիկ սարքը դուրս բերել ավտոմեքենայի միջից:

Հաղորդվում է տերմինալի տարհանման մասին, որի մոտ հայտնաբերվել է կասկածելի ավտոմեքենան: