Առողջապահության նախարարը հետազոտվել է ՁԻԱՀ-ի կանխարգելման շարժական բուժախտորոշիչ կլինիկայում


19:06 , 1 դեկտեմբեր, 2015

unnamed-(2)ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շարժական բուժախտորոշիչ կլինիկայում ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, առողջապահության նախարարի օրինակին հետևել են նաև նախարարության ստորաբաժանումների ղեկավարները:

Արմեն Մուրադյանը մասնակցել է նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի շենքում տնօրինության և բուժանձնակազմի նախաձեռնությամբ բացված մատուռի օրհնության կարգի արարողությանը, որը կատարել է Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվ, Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու Տեր-Գրիգոր քահանա Գրիգորյանը: