Քլիվլենդում կտեղադրվի Սուպերմենի արձանը


18:21 , 1 դեկտեմբեր, 2015

Քլիվլենդում կտեղադրվի Սուպերմենի արձանըLife.panorama.am-ը գրում է.

Քլիվլենդ քաղաքի ադմինիստրացիան հաստատել  է  Սուպերմենի արձանը տեղադրելու պրոյեկտը։ 4 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի 11-մետրանոց պատվանդանի վրա։  Այն կպատրաստվի մետաղից և կարժենա ավելի քան 3 միլիոն դոլար։ Քանդակի հեղինակը Դեվիդ Դեմինգն է։

Ըստ պրոյեկտի հեղինակների, այն Սուպերմենի բոլոր երկրպագուներին կհիշեցնի, որ ֆիլմերի և կոմիքսների այդ հերոսին ստեղծել են 1930-ականների Քլիվլենդի բնակիչներ Ջերի Սիգելը և Ջո Շուսթերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ