Պեսկովը հրաժարվել է ապացույցներ ներկայացնել, որ Թուրքիան ԻՊ-ից նավթ է գնում


17:56 , 1 դեկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է ապացույցներ ներկայացնել, որ Թուրքիան «Իսլամական պետությունից» նավթ է գնում:

Ի պատասխան լրագրողների հարցին՝ Պեսկովը պատասխանել է. «Այս դեպքում գլխավորը տեղեկություն ստանալն ու այն գործնականում օգտագործելն է, որը կենտրոնացած կլինի ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ տեղեկությունը ահաբեկչությունների դեմ օգտագործելու համար»

Նա հրաժարվել է այլ մեկնաբանություններ անել:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, թե ռուսական Սու-24-ը խփելու որոշումը պայմանավորված էր «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքից դեպի Թուրքիա նավթի մատակարարումն անվտանգ դարձնելու ցանկությամբ:

Թուրքիայի նախագահն ի պատասխան հայտարարել էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե այդ մեղադրանքներն ապացուցվեն: