17:36 , 1 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան` արգելափակելով մուտքը YouTube պորտալ: Երեքշաբթի Ստրասբուրգում նման որոշում է կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ). տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
"ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում":
Խոսքն այն հայտի մասին է, որը ներկայացվել էր մի խումբ թուրք իրավապաշտպանների կողմից, երբ Անկարան Թուրքիայի ամբողջ տարածքում արգելափակել էր YouTube-ը 2008-ի մայիսի 5-ից մինչեւ 2010-ի հոկտեմբերի 30-ը: