Երբ մեկ նավակում նույն ուղղությամբ լողում են ԱՄՆ–ն, ՌԴ–ն և Ֆրանսիան. Անդրեյ Սորոկինը՝ ԼՂ հակամարտության մասին


16:50 , 1 դեկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասաց, որ հավանաբար, այսօր ժամանակակից պատմության մեջ սա այն քիչ օրինակներից մեկն է, երբ միասին, մեկ նավակում, նույն ուղղությամբ լողում են ԱՄՆ–ն, , Ռուսաստանը և Ֆրանսիան։ 

Չնայած դրան՝ նա նշեց, որ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը գործում է իր մանդատի շրջանակներում, որը հաստատվել է թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՀԿ-ի մանդատի շրջանակներում: «Մեր գրասենյակը չի զբաղվում հարցերով, որոնք անմիջական կապ ունեն Լեռնային Ղարաբաղի և դրան առնչվող հարցերի հետ, սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ դրանով զբաղվում է Մինսկի խումբը»,-ասաց նա:

Անդրեյ Սորոկինը նշեց, որ փաստացի Ղարաբաղի հարցերով ու տարածաշրջանի հարցերով զբաղվում է ողջ աշխարհը: «Հավանաբար, ողջ աշխարհը թե՛ հետաքրքրված չէ, թե՛ հնարավորություն չունի թույլ տալ հակամարտության հետագա սրացումը, ինչպես չմիջնորդավորված՝ այս տարածաշրջանում, կամ էլ այլ իրադարձությունների շուրջ»,-ասաց նա և նշեց, որ խոսքը ռուսական ինքնաթիռի խոցման, Սինայի թերակղզում ինքնաթիռի կործանման և այլ բաների մասին է:

«Ինչպես գիտեք՝ այժմ տարածաշրջանի հիմնական սպառնալիքը «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումն է: Այս կազմակերպությունն ավելի ու ավելի խորն է ներթափանցում, և նրանք արդեն վաղուց գտնվում ու ակտիվորեն գործում են Աֆղանստանում, նրանք Սիրիայում են, Իրաքում: Եվ ահա, աշխարհի առաջատար երկրների առաջնորդների ջանքերն ուղղված են այդ խնդրին, որպեսզի արմատախիլ անեն, ոչնչացնեն այդ գլխավոր չարիքն ու թույլ չտան դրա տարածումը ողջ աշխարհում և իհարկե՝ այս տարածաշրջանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության հարցով երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարության նշան դնելուն՝ ԵԱՀԿ դեսպանը կրկին հիշեցրեց, որ իրենք չեն զբաղվում Ղարաբաղյան հարցով, այնուհանդերձ ավելացրեց.«Սակայն մյուս կողմից, մենք ու մեր գրասենյակը, եթե աշխատում է Հայաստանում և եթե ես ամեն օր ստորագրում եմ պաշտպանության նախարարության հետ համաձայնագրերը, եթե մենք սերտորեն համագործակցում ենք ոստիկանության, ուժային կառույցների հետ, հավանաբար մենք, ինքներդ էլ հասկանում եք, թե ինչի ենք հասնում: Մի կողմից՝դա երաշխիք է որոշակի աստիճանի և չի հասնի ինչ-որ ահաբեկչական կամ ինչ-որ այլ ռազմական գործողությունների, մյուս կողմից մեր գրասենյակը չի զբաղվում զենքի մատակարարմամբ կամ այլ բաներով: Սակայն մենք զբաղվում ենք, ասենք մարդու իրավունքների ուսուցմամբ, բանակում, ոստիկանությունում մարդու իրավունքներով: Եվ հենց այդ կերպ մենք որոշակի ներդրում ենք ունենում, որ հայ հասարակությունն աճի առողջ, ուժեղ և, բնականաբար, հզոր»,-ասաց նա: