Հարց գինեկոլոգին. որո՞նք են դաշտանի ուշացման պատճառները


20:15 , 1 դեկտեմբեր, 2015

Արամ Աշոտի ՍարգսյանՀարցին պատասխանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը։

Դաշտանի ուշացման թույլատրելի նորմը հավասարվում է 5 օրվա: Եթե այդ ժամկետի ավարտին այդպես էլ այն չի սկսվում, ապա պետք է լրջորեն մտածել առողջության մասին: Դրա համար թերևս ամենախելամիտ տարբերակը բժշկի հետ խորհրդակցությունն է, ինչը կհաստատի հղիությունը, կամ փորձ կարվի խնդիրը վերլուծել նաև վերարտադրողական կարողության ու կանացի սեռական օրգանների առողջության տեսանկյունից:

Դաշտանի ուշացման պատճառներն են`

1. Հղիություն

2. Աբորտ

3. Հակաբեղմնավորիչներ

4. Սթրեսն ու ցնցումը

5. Սննդային վարքագծի խանգարումներ

6. Գինեկոլոգիական հիվանդություններ

7. Ֆիզիկական գերակտիվություն