16:32 , 1 դեկտեմբեր, 2015
ՆԱՏՕ-ն զինվորականներ կպատրաստի Իրաքի, Հորդանանի և Թունիսի համար՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի նպատակով։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«ՆԱՏՕ-ն մտադիր է օգնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում գործընկեր պետություններին՝ աջակցություն ապահովելով սեփական պաշտպանական հնարավորությունների ստեղծման գործում։ Մենք կպատրաստենք սպաների Իրաքի, Հորդանանի և Թունիսի բանակների համար»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի ծրագրում նոր գործողություն Լիբիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, որն իր վերահսկողության տակ է վերցրել երկրի մի մասը։