Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով. քաղաքապետարան


16:00 , 1 դեկտեմբեր, 2015

Tart.am-ը գրում է.

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում  Հանրապետության հրապարակում մեկնարկել են  գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

Նախ ամբողջացվում են մետաղյա կոնստրուկցիաները, որից հետո դրանց վրա կամրացվեն  հանրապետության տարբեր մարզերում սանիտարական  էտման արդյունքում հատված եղևնիների ճյուղեր: Մայր տոնածառը կունենա 32 մետր բարձրություն  և կզարդարվի լուսադիոդային լույսերով ու նորաոճ խաղալիքներով: