15:32 , 1 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում Սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավի «ոչ»-ի կողմնակից, Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, նախ խոսեց պետական պաշտոններում կանանց ներգրավվածության մասին:
«Ես շատ վտանգավոր եմ համարում, երբ «այո»-ի մասնակիցներն ասում են, թե Սահմանադրությունը թույլ չէր տալիս, որ մենք պարկեշտ կառավարեինք և չէինք վերահսկում: Այսինքն, փայտ էին ուզում, որ անընդհատ մեկը պետք է փայտով գլխներին տար, որ իրենք նորմալ կառավարեին։ Ես դեմ եմ այս մոտեցմանը, ես, ընդհանրապես, բռնի ուժին եմ դեմ:Եթե դուք այնքան իրավիճակի գիտակցություն , բանականություն չունեիք , որ ինքնակազմակերպվելիք և համապատասխան ձևով կառավարեիք, ուրեմն խնդիր կա»,-ասաց նա:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն ասաց, որ այս նախագծի անցկացումը կենաց-մահու խնդիր չէ:
«Եթե Սահմանադրությունը հանրաքվեով չանցավ՝ չի կոտորվելու կամ վերանալու մեր երկիրը, իսկ եթե անցավ, մենք մեկ օրում դրախտում չենք հայտնվելու: Ամեն բարեփոխում իրենից ներկայացնում է առաջխաղացում, նոր թարմ մոտեցումներ է բերում»,-ասաց նա:
Քաղաքացիներից մեկը, ընդհատելով Կարինե Աճեմյանի ելույթն, ասաց՝ «թոզ եք փչում»: Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը, դիմելով այդ քաղաքացուն, նշեց. «Կին է խոսում, հարգանք ունեցեք», որից հետո երկուսով դուրս եկան: