Պրիմերայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը նվիրում եմ որդուս. Մեսսի


14:44 , 1 դեկտեմբեր, 2015

lionel-messi-and-his-son-thiago-celebrating-the-title-of-la-liga-in-camp-nou-23052015_u9eifaluxrbb1sqjha36vif1u«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ Պրիմերայի 2014/15 թվականների մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը նվիրում է որդուն:

«Այս մրցանակը նվիրում եմ որդուս՝ Տիագոյին: Երբ ես հեռանում եմ նրանից, Տիագոն միշտ զայրանում է և հարցնում. «Նորից պատրաստվում ես գո՞լ խփել»»,- Marca-ն մեջբերում է արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը:

Նախորդ մրցաշրջանում արգենտինացին մասնակցել է 38 խաղերի և 43 անգամ գրավել մրցակիցների դարպասը: Մեսսին գոլային 18 փոխանցում է կատարել: