Հայաստանը 180 անուն գրքով առաջին անգամ մասնակցում է Գվադալախարայի գրքի միջազգային փառատոնին


14:20 , 1 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Հայաստանն այս տարի առաջին անգամ մասնակցում է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 6-ը տեղի ունեցող Գվադալախարայի Գրքի Միջազգային Փառատոնին:

Հայկական տաղավարը ներկայացված է շուրջ 180 անուն (ավելի քան 2000 կտոր) գրքերով, որոնք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև իսպանախոս հայկական համայնքներում՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Իսպանիայում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համայնքներում: Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված հայկական տաղավարը մեքսիկացի ընթերցողներին, հանրային և համալսարանական գրադարաններին ներկայացրեց Ցեղասպանության թեմայով բազմաթիվ աշխատություններ, այդ թվում՝ Մեքսիկայում գործող «ԱԲԳ» hրատակչության կողմից լույս ընծայված Մարտիրոս Չիտչյանի «Մահվան եզրին» հուշերը (իսպաներեն լեզվով) և Մեքսիկայի հեղինակավոր վերլուծական կենտրոնի՝ CIDE-ի կողմից հրապարակված «Հայաստան՝ մի պատմություն» ժողովածուն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ