Ավելի քան 40 ռուսական բուհեր դադարեցրել են համագործակցությունը Թուրքիայի հետ


14:12 , 1 դեկտեմբեր, 2015

827893Ռուսաստանի 40-ից ավելի բուհեր չեղյալ են հայտարարել կամ միակողմանի կարգով կասեցրել են գործակցությունը Թուրքիայի կրթական կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտնել է ՌԴ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Ներկայում Թուրքիայի կրթական կազմակերպությունների հետ համագործակցող ռուսական 44 բուհերի մեծ մասն արդեն իրենց թուրք գործընկերներին ծանուցել են համագործակցության վերաբերյալ կնքված պայմանագրերի լուծարման կամ միակողմանի կարգով կասեցման մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ։