Գերմանիայի կառավարությունը հավանություն տվեց Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ գործողությանը երկրի մասնակցությանը


13:08 , 1 դեկտեմբեր, 2015

0,,18073021_303,00Գերմանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել երկրի զինված ուժերի մասնակցությանը Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ հակաահաբեկչական առաքելությանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Գերմանիան մտադիր է մոտ 1200 զինծառայողի օգտագործել Սիրիայում ռազմական գործողությունում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Ֆրանսիային Սիրիայում հետախուզական օդանավերի օգնությամբ։