13:00 , 1 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» ուղղության քարոզարշավի ոչ-ի մասնակից «Հայ ազգայի կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների նախագծին ասաց, թե կարծում է, որ եթե անցում էր կատարվում պառլամենտական համակարգի, պետք է նախատեսված լիներ մեկ փուլ՝ ինչպես աշխարհում:
«Բերված է մի փոփոխություն, որով այլ ընտրություն որևէ մարմին, ըստ էության, չի լինելու, մենք դեմ ենք սրան»,- ասաց նա և նկատեց, որ հենց իշխանություններն են ասում, թե վիճակը վատ է:
«Այո՛, վիճակը վատ է, սակայն սա փոփոխություն է դեպի հետ, ոչ թե դեպի առաջ, սա փոփոխություն է դեպի անփոփոխություն, սա որ ընդունվեց էլ ոչ մի քաղաքական համակարգ ոչ մի ձևով հնարավոր չէ փոխել, հավերժություն է ստանում գործող իշխանությունը: Սա ճանապարհ է դեպի մթնություն, դեպի միջնադար, դեպի բդեշխությունները, սա վտանգավոր խաղ է»,-ասաց նա:
Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, թե քանի որ այսօրվա վիճակը վատ է, դրա համար էլ փոփոխություն է տեղի ունենում: «Մեր գլխավոր խնդիրը՝ պատասխանատվությունն է պետականության, ժողովրդի հանդեպ և եթե այդ պատասխանատվությունը զգում ենք մենք բոլորս, ապա «այո» ասելով հնարավորություն ենք տալիս այդ վիճակից դուրս գալու, իսկ այսօրվա վիճակը ոչ մեկին ձեռնտու չէ, թե՛ հարուստին թե՛ աղքատին, թե՛ միջին խավին, թե՛ պաշտոնյային, թե՛ անգործին բոլորին է դեմ: «Այո»-ն կարող է ապահովել փոփոխության իրական հնարավորություն»,-ասաց նա: