Խնդրում եմ՝ ՀՀԿ-ից բոբո չսարքեք. Է.Շարմազանով


12:30 , 1 դեկտեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

«Այսօր էլ ՀՀԿ-ն, իր բոլոր թերություններով հանդերձ, Հայաստանի քաղաքական ամենահզոր, ամենակայուն, ամենակայացած կուսակցությունն է: Ի տարբերություն շատ կուսակցություների, մենք մեր աչքի գերանը տեսնում ենք: Դա է պատճառը, որ ուզում ենք ավելի վերափոխել, փոփոխություների ենթարկել մեր կառավարման համակագը:  Խնդրում եմ ՀՀԿ-ից բոբո չսարքեք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է երաշխիքը, որ սահմանադրական փոփոխություններից հետո 89-րդ հոդվածի ամրագրմամբ ՀՀԿ-ն չի լինելու կայուն և անփոփոխ մեծամասնություն:

«Իսկ ո՞վ է ասել, որ ՀՀԿ-ն չի լինելու կամ չի ուզում լինել: Ո՞վ է որոշել: Որոշողը Հայաստանի քաղաքացին է:  Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ սահմանադրական փոփոխությունները նրա համար են, որ ՀՀԿ-ն զրկվի իշխանությունից: Նման բան չկա, չի կարելի նման բաներ ասել: Մեր երկրում, ցանկացած նորմալ ժողովրդավարական երկրում ցանկացած քաղաքական կուսակցություն, քաղաքական գործիչ, եթե գնում է ընտրությունների և ասում է՝ ես չեմ ուզում հաղթել, դա աննորմալ է ու անբարոյական: Եթե դու գնում ես քաղաքական պայքարի և ասում ես՝ ժողովուրդ եկել եմ պարտվելու, ժողովուրդը քեզ ձայն չի տա»,- շարունակեց նա:

Է.Շարմազանովն ընդգծեց, որ 89-րդ հոդվածով հավասար հնարավորություններ է տրված քաղաքական բոլոր ուժերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ