14:05 , 1 դեկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Քեյփթաուն այցի ժամանակ արքայազն Հարին հրաժարվել է սելֆի անել իր երկրագուհու հետ։
Ներկայումս արքայազնը գտնվում է Հարավային Աֆրիկայում։ Նա ժամանել է այնտեղ, որպեսզի Մեծ Բրիտանիայի անունից մասնակցի մի շարք միջոցառումների։ Նա այսօր հանդիպել է Քեյփթաունի արքեսպիսկոպոս Դեսմոնդ Տուտուի հետ։
Տուտուին ուղեկցող աղջիկներից մեկը խնդրել է Հարիին սելֆի անել իր հետ։
«Վախենամ` ես սելֆիներին դեմ եմ»,- հարգալից, բայց կտրուկ պատասխանել է արքայական ընտանիքի անդամը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ