Օբաման Կոնգրեսին ուղղված վերջին ելույթով հանդես կգա հունվարի 12-ին


08:45 , 1 դեկտեմբեր, 2015

1720653ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի առջև ամենամյա ելույթով հանդես կգա հունվարի 12-ին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Համապատախան հրավերը Օբամային ուղարկել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը։

Ուղերձը կլինի վերջինը, քանի որ Օբաման պաշտոնավարումը կավարտի 2017 թվականի հունվարին՝ 2 ժամկետ պաշտոնավարելուց հետո։