Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում հանգուցյալների թեման շահարկելը ստորություն եմ համարում


19:55 , 30 նոյեմբեր, 2015

Քանի օր է՝ անընդհատ նման բովանդակությամբ ծաղրանկարներ են տարածվում համացանցում: Չեմ հասկանում՝ արժեքային ի՞նչ հատկանիշներով պիտի մարդ օժտված լինի, որ նման թեմաները ծաղրի առարկա դարձնի: Հասկացանք, որ հնարավոր խախտումների մասին են ակնարկում այդ ծաղրանկարներով, բայց եթե նման մտավախություններ կան, ուրեմն պետք է հենց այդ հարցը լուրջ քննարկման առարկա դարձնել, ոչ թե անցավորներին անճոռնի-անճոռնի պատկերել ու բերել՝ ծաղրի առարկա դարձնել: