19:12 , 30 նոյեմբեր, 2015
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` նոյեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Մասիս-էջմիածին ավտոճանապարհին` Գետաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 29-ամյա Նորայր Ասլանյանի վարած BMW մակնիշի 60 NN 101 համարանիշի և 63-ամյա Գագիկ Այվազյանի վարած Երազ մակնիշի 12 ՍԼ 044 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների` զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-րդ վաշտի աշխատակիցները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Էդուարդ Շահսուվարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է որ բախման հետևանքով Երազը կողաշրջվել է, իսկ BMW-ն մոտ 20 մետր առաջ է ընթացել և հայտնվել պարսպի վրա:
Մենքենաները քաղաքացիների և ՃՈ աշխատակիցների օգնությամբ դարձի բերվեցին և տեղափոխվեցին անվտանգ վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: