Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով


19:00 , 30 նոյեմբեր, 2015

Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել ԴԱԻՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով168.am-ը գրում է.

Ահաբեկչական ԴԱԻՇ կազմակերպության հետ համագործակցելու կասկածանքով Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են 4 մարդու Նասակիրալի (Գուրիա շրջան) գյուղում, հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Ձերբակալվածներից մեկի՝ 23-ամյա Ջամբուլ Աբդուլաևի տանը հայտնաբերվել է ԴԱԻՇ-ի դրոշը, ինքնաշեն նռնակ ու ինքնաձիգ:

Այդուհանդերձ, Աբդուլաևի ընտանիքի անդամները հերքում են նրա առնչությունը ահաբեկչական կազմակերպությանը:

4 կասկածյալի ձերբակալության փաստը, ըստ վրացական ԶԼՄ-ների, հաստատել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում, սակայն զերծ են մնացել մանրամասներ հաղորդելուց:

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին հայտնել էր, որ ըստ վերջին տեղեկությունների, Վրաստանից Սիրիա է մեկնել 50 մարդ: