Ռուբեն Հայրապետյան. «Եթե հավաքականը ձախողվի «ԱԱ-2018»-ի ընտրական փուլում, հրաժարական կտամ»


17:52 , 30 նոյեմբեր, 2015

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր «Red Eagles» ֆան շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե թիմը ձախողվի աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում:

«Եթե առաջիկա ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ձախողվի, ես հրաժարական կտամ: Երբեք նման բան չեմ ասել, սակայն հիմա ասում եմ: Հայաստանի առաջնությունում տոտալիզատոր է մտել, և այդ աղբը ես պետք է մաքրեմ: Ավելին կասեմ. եթե ՖԱՖ-ը մի փոքր դադար տար, հրաժարական կտայի: Դրանով ինձ թասիբի գցեցին, և ես պետք է աշխատեմ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ