Բնական ու մատչելի բոտոքս․ բանանով դիմակ


23:56 , 30 նոյեմբեր, 2015

Բնական ու մատչելի բոտոքս․ բանանով դիմակLife.panorama.am-ը գրում է.

Ո՞վ չի սիրում բանան։ Այն համեղ է, առողջարար, հասանելի է ողջ տարին։ Բանանը նաև հիասքանչ առողջարար և դրական ազդեցություն ունի մաշկի և հատկապես կնճիռների վրա։

Բանանը կարող է  ապահովել մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով, սնուցել մաշկը և պաշտպանել այն ավելի լավ, քան կոմերցիոն ապրանքները։ Այն օգտակար է մաշկի ցանկացած տեսակի համար։ Այն կարող է վերակենդանացնել չոր և թառամած մաշկը, այն օգտակար է ակնեով մաշկին, ինչպես նաև ծերացող մաշկին, որի օգնությամբ մաշկը հարթվում է և գեղեցկանում։ 
 
Զարմանալի չէ, որ կանայք բանանն անվանում են բնական, անցավ և մատչելի բոտոքս։ Այն հարուստ է վիտամին A-ով, որը նվազեցնում է մուգ կետերը և պզուկները, հարթեցնում է կոշտացած մաշկը։ Վիտամին B-ն դանդաղեցնում է մաշկի ծերացումը, նվազեցնում է չորությունը և խոնավություն հաղորդում դեմքին։ Վիտամին E-ն պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից և նվազեցնում կնճիռների առաջացումը։ 
Այս բնական բոտոքս-դիմակը շատ հեշտությամբ կարելի է անել տանը և ստանալ բանանի բոլոր վերոնշյալ առավելությունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ