Պուտինը Փարիզում չի մասնակցել լուսանկարվելու պաշտոնական արարողությանը


16:10 , 30 նոյեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Փարիզում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայական փոփոխությունների հարցերով համաժողովի ընթացքում տեղի է ունեցել լուսանկարվելու պաշտոնական արարողությունը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ արարողությանը չի մասնակցել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արդեն Փարիզում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նշվում է, որ Կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովը մեկնարկել է ահաբեկչությունների զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ համաժողովի շրջանակներում Պուտին-Էրդողան հանդիպում չի նախատեսվում։