15:56 , 30 նոյեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Գերմանացի պաշտոնյաները մտահոգված են, որ Գերմանիա ժամանող փախստականներն ավելի ու ավելի հաճախ են դառնում ահաբեկչական խմբավորումների անդամագրման համար թիրախ, գրում է The Wall Street Journal-ը։
Ժամանող ներգաղթյալները հաճախ տեղի մզկիթներ են այցելում՝ փորձելով արաբերեն խոսացող մարդկանց գտնել և նոր ծանոթություններ հաստատել։ Ինչպես պնդում են Բեռլինի անվտանգության ծառայության աշխատակիցները, այդ վայրերում նրանք կարող են բախվել ծայրահեղականների հետ:
Վերջին տարվա ընթացքում գրանցվել է մոտ 100 դեպք, երբ իսլամիստները փորձել են կապ հաստատել փախստականների հետ և նրանց «բերել» իրենց շարքերը: Փորձելով գրավել նորեկներին՝ ծայրահեղական խմբավորումների ներկայացուցիչները ժամանողներին առաջարկել են ուտելիք և ապաստան, ինչպես նաև հրավիրել են ֆուտբոլի և պիկնիկների։
Շատ քաղաքական գործիչներ պնդում են, որ փախչելով Սիրիայում կրոնական հակամարտություններից՝ ներգաղթյալները բացարձակ հետաքրքրված չեն իսլամիստների հետ կապերով, իսկ գերմանական հետախուզական ծառայությունները զեկուցում են, որ դեռ ահաբեկիչների փորձերը լուրջ արդյունքներ չեն տալիս։