15:44 , 30 նոյեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նոյեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ 76-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ և ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը սպանության կասկածանքով ձերբակալվել է տուժողի կինը։
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին` ժամը 15:30-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքում Բարաբաթում բանավանում տղամարդ է սպանվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ և հայտնաբերել Կապանի 76-ամյա Ռ.Հակոբյանի դին՝ գլխի շրջանում ներհրված, ջնջխված վնասվածքներով, իր տան բազմոցին պառկած։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ