Պուտինը չի պլանավորել Փարիզում հանդիպել Էրդողանի հետ. Պեսկով


15:26 , 30 նոյեմբեր, 2015

pic_0f6b6e286d4bec0f9a6715d13527025eLenta.ru-ի փոխանցմամբ`Փարիզում կլիմայի փոփոխությունների վերաբերյալ կոնֆերանսի «դաշտերում» պլանավորված չէ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հանդիպում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այդպիսի հանդիպում տեղի չի ունենալու։ Դեռ գրաֆիկում չկան որևէ շփումներ»,- ասել է նա։

Ավելի վաղ Էրդողանը մի քանի անգամ հայտնել է Պուտինի հետ բանակցելու պատրաստակամություն։