Սու-24-ի զոհված օդաչուի մարմինը տեղափոխող ինքնաթիռը Թուրքիայից Ռուսաստան է մեկնել. ԶԼՄ-ներ


14:34 , 30 նոյեմբեր, 2015

4139911Սիրիայում զոհված ռուս օդաչու Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայից Ռուսաստան է ուղարկվել: Այս մասին հայտնում է TGRT հեռուստաալիքը:

Փոխանցված կադրերում երևում է, որ թուրք զինվորականները դագաղը դնում են ինքնաթիռ: Պաշտոնական զինվորական արարողություն է անցկացվել:

Ռուս օդաչուի մարմինը կիրակի Անկարա է տեղափոխվել թուրքական Հաթայ նահանգից:

Ռուսաստանի դեսպանատուը չի մեկնաբանում օդաչուի մարմինը փոխանցելու գործընթացի և նրան հայրենիք ուղարկելու հետ կապված հարցերը: